News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:

«Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ, հետևաբար դրա վրա դրվում է շատ պարզ վետո։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է նախագահը։

Օրերս Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ է քվեարկել 30 պատգամավոր։ Օրենքը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել ողջ երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ