News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Ալիեւը «Նոլդու Փաշինյան» երգը մեքենայի մեջ դրած՝ պտտվում է Արցախով։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, հավաքի ժամանակ ասել է Տավուշի մարզի թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ 

«Էսօր տեսե՞լ եք տեսանյութը, չէ՞, բոլորդ էլ։ Ալիեւը ինչ երաժշտություն դրած էր Արցախով ման գալիս։ Տեսե՞լ եք։ Ծաղրա՜նք։ Ես էս ամբողջ պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին։ Գոնե մի բա՜ռ ասեք էդ մարդուն։ Ձեզ չի շաղրում մենակ, բոլորիս է ծաղրում։ Դժբախտաբար բոլորիս պատկերը դու ես եւ դուք եք։ Մարդը մեքենայի մեջ «Նոլդու Փաշինյան» դրած երգը, քո սիրելի Ալիեւը, ձեր սիրելի Ալիեւը, Արցախով պտտվում է։ Մի բառ ասե՜ք։ Տղամարդ չե՞ք», - ասել է արքիեպիսկոպոսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ