News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ թափանցիկության մասին օրենքի վրա հետագա մտորումների տեղիք է տալիս։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։

Ես կոչ եմ անում վրացի բոլոր քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ճանապարհին, որին աջակցում է ժողովուրդը։

Ես շարունակում եմ ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ