News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահի նախկին փաստաբան  և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ուրբաթ օրը մեղադրական ծանուցում է ստացել՝ կապված Արիզոնայում 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու ենթադրյալ սխեմայի հետ, ասել է Արիզոնայի գլխավոր դատախազ Քրիս Մեյսը։

Ծանուցագրով ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության մեջ և նա պետք է կանգնի դատավորի առաջ:

Նահանգի գլխավոր դատախազի խոսնակ Ռիչի Թեյլորն ավելի վաղ CNN-ին ասել էր, որ գլխավոր դատախազությունը շաբաթներ շարունակ փորձում էր գտնել Ջուլիանիին։

Ռենը CNN-ին պատմել է, որ ուրբաթ երեկոյան մասնակցել է Ջուլիանիի 80-ամյակի տոնակատարությանը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում, որին ներկա է եղել Նյու Յորքի նախկին քաղաքապետը:

Երեկույթի մասնակիցներից մեկը CNN-ին հայտնել է, որ Արիզոնայի գլխավոր դատախազության երկու գործակալ Ջուլիանիին փաստաթղթերը ներկայացրել են Փալմ Բիչում նրա ծննդյան 80-ամյակի երեկույթի վերջին ժամերին:

«Նրանք հարձակվել են Ջուլիանիի վրա, երբ նա հեռանում էր: Շատ հյուրեր ակնհայտորեն վրդովված էին»,- պատմել է ականատեսը։

«Քաղաքապետը բոլորովին չի շփոթվել իր 80-ամյակի տոնակատարության ժամանակ իրեն անհարմար վիճակի մեջ գցելու որոշումից։ Նա հրաշալի երեկո  անցկացրեց հասարակության բոլոր խավերը ներկայացնող հարյուրավոր մարդկանց հետ, և մենք անհամբեր սպասում ենք նրա շուտափույթ  լիարժեք արդարացմանը», - ասել է Ջուլիանիի խոսնակ Թեդ Գուդմանը:

Ակնկալվում է, որ Ջուլիանին երեքշաբթի կներկայանա Ֆենիքսի դատարան՝ իրեն մեղադրանք ներկայացնելու համար:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ջուլիանին 2020 թվականի ընտրություններից հետո  ամբողջ երկրում ընտրակեղծիքների մասին կեղծ հայտարարություններ է տարածել՝ պնդելով, որ Արիզոնայի պաշտոնյաները «ոչ մի ջանք չեն գործադրել՝ պարզելու, թե արդյոք քվեարկությունը ճշգրիտ էր», և խրախուսում էր «Արիզոնայի և վեց այլ վիճելի նահանգների հանրապետական ​​ընտրողներին քվեարկել Թրամփ-Փենսի օգտին 2020 թվականի դեկտեմբերի 14-ին»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ