News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սոցիոլոգիական նոր հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգ առանցքային նահանգներում առաջ է անցել գործող նախագահ Ջո Բայդենից, գրում է The New York Times-ը։

Ամերիկյան պարբերականը վկայակոչում է Siena College-ի և Philadelphia Inquirer-ի համատեղ անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Թրամփն առաջատար է վեց կարևոր նահանգներից հինգում՝ Միչիգանում, Արիզոնայում, Նևադայում, Ջորջիայում և Փենսիլվանիայում: Բայդենն, իր հերթին, առաջատար է միայն մեկ առանցքային նահանգում՝ Վիսկոնսինում:

Արդյունքները հիմնականում անփոփոխ են նոյեմբերին կարևոր այս նահանգներում Times/Siena հարցումներից հետո: Այդ ժամանակից ի վեր արժեթղթերի շուկան աճել է 25 տոկոսով, Մանհեթենում սկսվել է Թրամփի քրեական դատավարությունը, իսկ Բայդենի քարոզարշավը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել այս նահանգներում իր գովազդի վրա:

Հարցումները ցույց են տալիս, որ կյանքի արժեքը, ներգաղթը, Իսրայելի պատերազմը Գազայում և փոփոխությունների ձգտումը նախկինի պես բացասաբար են անդրադառնում ԱՄՆ գործող նախագահի հեղինակության վրա:  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ