News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Նոր Կալեդոնիա խաղաղօվկիանոսյան տարածքը շրջափակված է՝ օրեր շարունակվող անկարգություններից հետո, որոնց հետևանքով վեց մարդ է զոհվել, ասել է մայրաքաղաք Նումեայի քաղաքապետ Սոնյա Լագարդը, հաղորդում է BBC-ն։

Լագարդը հայտարարել է, որ արշիպելագում բազմաթիվ հասարակական շենքեր են հրկիզվել, և որ չնայած հարյուրավոր ոստիկանների ժամանմանը, իրավիճակը «հեռու է հանգստությունը վերականգնելուց»:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ֆրանսիական ժանդարմները խոշոր գործողություն են սկսել Նումեայի և օդանավակայանի միջև 60 կիլոմետրանոց ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար:

Անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Փարիզում օրենսդիրները քվեարկեցին փոփոխությունների օգտին, որոնք թույլ են տալիս ավելի մեծ թվով ֆրանսիացիների քվեարկել տեղական ընտրություններում, ինչը տեղաբնակ ժողովուրդների առաջնորդների կարծիքով կթուլացնի բնիկ ժողովրդի քաղաքական ազդեցությունը:

Ներկա դրությամբ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, և մոտ 1000 լրացուցիչ սպաներ են ավելացել՝ տեղում գտնվող 1700 սպաներին օժանդակելու համար:

Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, որը ներառում է գիշերային պարետային ժամ, ինչպես նաև արգելում է հասարակական հավաքները, ալկոհոլի վաճառքը և զենք կրելը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել էր, որ Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակից ուժերի մի մասը, որը ներգրավված է անկարգությունների մեջ, կապեր ունի Ադրբեջանի հետ։

Նախարարին հարցրել են, թե արդյո՞ք այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Ադրբեջանը, դերակատարում ունեն Նոր Կալեդոնիայի՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքի, իրադարձություններում:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա ինչ-որ հորինվածք չէ, սա իրականություն է... Ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախամետ ուժերի մի մասը պայմանավորվածություն ունի Ադրբեջանի հետ»,- ասել է Դարմանենը՝ նշելով, որ այս հարցում «կասկած չկա»։  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ