News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Երեկ՝  մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղից դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ «Liana Garden» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ապա պայթյունի ձայն լսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայում բռնկված կրակի դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները: Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին՝ Երեւանի բնակիչ, 34-ամյա Արսեն Գ.-ին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ