News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները զգուշացրել են բնակիչներին, որ վայրի արջեր կարող են հայտնվել երկրի հյուսիսարևելքում այն ​​բանից հետո, երբ դրանք հարձակվել են մի քանի մարդկանց, այդ թվում՝ ոստիկանների վրա, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Մոտ 50 սանտիմետր բարձրության հասնող արջերը նկատվել են այդ տարածքում, ներառյալ՝ Ակիտա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները։

Շաբաթ օրը Ակիտա նահանգի Կազունո քաղաքում երկու ոստիկան է ենթարկվել հարձակման անհետ կորած տղամարդու որոնումների ժամանակ, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։ Մի քանի օր առաջ տղամարդը սար էր բարձրացել բամբուկի շիվեր հավաքելու համար, որտեղ էլ նրան սպանված էին գտել՝ խորը վերքերով։ Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նա մահացել էր արջի հարձակման հետևանքով։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանների վիճակը ծանր է, թեև կյանքներին վտանգ չի սպառնում։

Կազունոյի որոշ անտառային տարածքներ փակվել են «անորոշ ժամանակով», ասվում է իշխանությունների հայտարարության մեջ:

Հանգստյան օրերին արջերին որոնելու համար ուղարկվել են պարեկային մեքենաներ և ուղղաթիռ։

Ակիտայի ոստիկանությունը կոչ է անում մարդկանց ձեռքի տակ պահել զանգակներ և այլ աղմուկ հանող իրեր՝ հանդիպելու դեպքում արջերին վախեցնելու համար և խուսափել գիշերը տնից դուրս գալուց:

Հազարավոր ասիական սև արջեր են ապրում վայրի բնության մեջ ամբողջ Ճապոնիայում: Հարձակումների թիվն աճել է, քանի որ արջերի բնակավայրերի և մարդկանց տների միջև սահմանները սկսում են վերանալ: Կաղինների, հատապտուղների և այլ ուտելիքի պակասը, որոնք, հնարավոր է, կապված են կլիմայի փոփոխության հետ, նույնպես կարող են արջերի հետ բախումների աճի պատճառ լինել:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ