News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կիրակի վաղ առավոտյան Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում փոխհրաձգություն է տեղի ունեցել. զինվորական համազգեստով զինված անձինք նախագահական պալատի տարածքում բախվել են բարձրաստիճան քաղաքական գործիչների պահակախմբի հետ, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Զինված անձինք հարձակվել են Կինշասայում դաշնային օրենսդիր և էկոնոմիկայի նախկին փոխվարչապետ Վիտալ Կամերհեի նստավայրի վրա, սակայն հետ են մղվել նրա անվտանգության աշխատակից Միշել Մոտո Մուհիմայի կողմից, հայտնել է նրա խոսնակը X-ի իր միկրոբլոգում։

«Պատվավոր Վիտալ Կամերհեն և նրա ընտանիքն անվատնգ են: Նրանց պաշտպանությունն ուժեղացվել է»,- գրել է նա։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակվողները կոնգոլեզ զինվորներ են եղել: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանք փորձում էին ձերբակալել քաղաքական գործչին, որը Կոնգոյի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու է շաբաթ օրը    կայանալիք ընտրություններում, որոնք հետաձգվել էին իշխող կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով։

Մուհիման ասել է, որ երկու ոստիկան և հարձակվողներից մեկը սպանվել են փոխհրաձգության ժամանակ, որը սկսվել է տեղական ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում նախագահական պալատից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տանը և որտեղ գտնվում են նաև որոշ դեսպանատներ:

Կոնգոյում Միացյալ Նահանգների դեսպանատունը տագնապ է հայտարարել՝ կոչ անելով զգույշ լինել «հրաձգության մասին հաղորդումներից հետո»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ