News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող  դեպքերի մասին.

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասվում է հայտարարության տեքստում։

Նշենք, որ այս պահին դեպի Կիրանց մուտքը մեծ թվով ոստիկաններ են հսկում, նրանք չեն թույլատրում այլ քաղաքացիների, այդ թվում պագտմավորների գնալ Կիրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ