News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը մարտին ավելացրել է Ռուսաստանից ադամանդի գնումների ծավալը տարեկան կտրվածքով ավելի քան երկու անգամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տվյալները։

Այսպես, մարտին Ռուսաստանից ադամանդի ներմուծումը Հնդկաստան տարեկան կտրվածքով աճել է 2,3 անգամ՝ կազմելով 728 հազար կարատ։

Միաժամանակ, Նյու Դելին ավելացրել է քարերի ներմուծումը Կանադայից՝ մինչև 354 հազար կարատ՝ անցյալ տարվա մարտի ընդամենը 210 կարատի դիմաց։ Աճել է նաև Չինաստանից ադամանդի ներմուծումը` 2,6 անգամ` մինչև 122 հազար կարատ, Հոնկոնգից մատակարարումները աճել են 15%-ով:

Բայց նույնիսկ այսպիսի աճը չի կարողացել փոխհատուցել Բելգիայից կորցրած մատակարարումները՝ նրա արտահանումը Հնդկաստան նվազել է երկու միլիոն կարատով՝ հասնելով 2,1 միլիոնի, իսկ ԱՄԷ-ից՝ 900 հազար կարատով՝ հասնելով 7,3 միլիոն կարատի։ Քարերի ներմուծումը ԱՄՆ-ից (3,7 անգամ՝  հասնելով 155 հազար կարատի), Իսրայելից (1,8 անգամ՝ հասնելով 110 հազար կարատի), Բոտսվանայից (-12%ով՝  հասնելով 214 հազար կարատի) և Հարավային Աֆրիկայից (երկու տոկոսով՝ հասնելով 255 հազար կարատի):

Արդյունքում, Հնդկաստանի ադամանդի ներմուծման ընդհանուր ծավալը նվազել է մինչև 12,15 մլն կարատ՝ նախորդ տարվա 14,7 մլն կարատի դիմաց։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ