News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջան նահանգում, հայտնում է Mehr-ը։

Սոցիալական ցանցերում չհաստատված տեղեկությունների համաձայն, կիրակի օրը՝ Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգ կատարած այցի ժամանակ, վթարվել է Իրանի նախագահի պատվիրակությանը տեղափոխող երեք ուղղաթիռներից մեկը։

Mehr-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում, իսկ նախագահական կորտեժն այժմ շարժվում է դեպի Թավրիզ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ