News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Գերմանիան և Ֆրանսիան «խորապես մտահոգված են» Վրաստանում տիրող իրավիճակով, ասվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի առնչությամբ երկրների համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Վրաստանը ներկայումս գործում է եվրոպական արժեքներին հակառակ»։

Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ ասվում է նաև, որ Վրաստանը «գործում է մեր ընդհանուր եվրոպական արժեքների և վրաց ժողովրդի ձգտումների դեմ»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

«Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ, հետևաբար դրա վրա դրվում է շատ պարզ վետո։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է նախագահը։

Օրերս Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ Օրենքը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել ողջ երկրում:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը դրական են արձագանքել վետոյի մասին լուրերին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ