News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը այօր Կիրանցում լրագրողներից մեկից հետաքրքրվեց, թե նա որտեղից է և լսելով, որ Արցախից, արձագանքեց․ «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք»։ Այս խոսակցությանն է անդրադարձել  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրելով:

«ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»:

Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է, բայց ամեն դեպքում հատուկ իր նմանների համար ասեմ:

ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին:

Եթե դու ու քո նմանները նորմալ եք համարում ադրբեջանացված Արցախում ապրելը` համատարած ծաղրի, վիրավորանքի ու մահվան սպառնալիքի ներքո, ապա կարող եք հանգիստ գնալ ոչ միայն Արցախ, այլ Ադրբեջանի ցանկացած քաղաք ու համատեղ ապրել:

Այսպիսի մարդկանց համար` գիտակցված կամ չգիտակցված, արցախցիները կա´մ պետք է ընտանիքներով բնաջնջվեին կա´մ ապրեին Ադրբեջանի անձնագրերով և նրանց քմահաճույքներով:

Չնայած ինչպես պետք է առաջնորդվի գնդապետի կոչումով ոստիկանը, եթե տեսնում է, թե ինչպես է կմկմալով ներողություն աղերսում իր նախարարը` Արցախ կամ Արցախի Հանրապետություն ասելիս:

Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էր և արցախցու հյուրասիրությամբ նվերներով ճանապարհում:

Իմ ու իմ նմանների համար Արցախը հայրենիք է, որի ժամանակավոր կորուստն անձնական ողբերգություն է:

ՀԳ. Կներեք լավատեսությանս համար, բայց հույս ունեմ, որ վերոնշյալ ոստիկանն իր մեջ ուժ և բարոյականություն կգտնի ու ներողություն կխնդրի իր անպատիվ կեցվածքի համար»:

 

Տպել
Ամենաշատ