News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Իսրայելը չպետք է խուսափի հարավային Լիբանանի ռազմական գրավումը սկսելուց, եթե «Հեզբոլլահը» չհեռանա սահմանից, կիրակի օրը հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, գրում է Times of Israel-ը։

Ելույթ ունենալով Իսրայելի հյուսիսում իր ծայրահեղ աջ Կրոնական սիոնիզմ կուսակցության հավաքի ժամանակ՝ Սմոտրիչը պահանջել է, որ երկրի վարչապետ Նաթանյահուն հստակորեն հայտարարի «Հեզբոլլահի» դեմ պայքարելու ծրագրի մասին:

«Եթե վերջնագիրն ամբողջությամբ չկատարվի, Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում կսկսի լիբանանյան տարածքի խորքում՝ հյուսիսային համայնքները պաշտպանելու համար, ներառյալ ցամաքային մուտքը և իսրայելական զինվորների կողմից Լիբանանի հարավային մասի գրավումը», - հայտարարել է նա:

«Բնակիչներին հյուսիսում տուն վերադարձնելու ուղին ռազմական լուծումն է, որը նախատեսում է ջախջախիչ հարձակում Հեզբոլլահի, նրա ենթակառուցվածքների վրա և նրա իշխանության ոչնչացում», - ասել է նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ