News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


 Արդեն ակնհայտ է, որ անցումային կառավարության ղեկավար պետք է դառնա Բագրատ Սրբազանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրապարակված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Նա ունի այսօր մեր ժողովրդին համախմբելու, առաջնորդելու հմտությունը: Իսկապես, Բագրատ Սրբազանը ճիշտ ղեկավարն է, որովհետեւ առաջին օրվանից, իմ ամբողջ գործունեության ընթացքում ցույց է տվել իր հայրենասիրությունը, նվիրումը երկրին, հատկապես Տավուշի դեպքերին եւ դրան հետեւող այս ժամանակահատվածում: Այնպես, որ եկեք այլ  մարդ չփնտրեք: Սրբազանն է այդ մարդը, հատկապես, որ սա անցումային կառավարություն է լինելու։ Ղեկավարն ուղղակի մեկ տարում պետք է իրավիճակը շտկի և գնա արտահերթ ընտրությունների, և մեր ժողովուրդը կունանան հնարավորություն ազատ ընտրության։Ղեկավարի հարցում ակնհայտ է և նա ճիշտ մարդն է այս ժամանակի համար»,- ասել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպել
Ամենաշատ