News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «լրջորեն անհանգստացած  է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի լուրով»։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձրաստիճան պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի լուրը։ Մենք աղոթում ենք  Ամենակարող Աստծուն նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության համար: Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել», - ասվում է Ալիևի՝ X-ի իր միկրոբլոգում արված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանումը, որում եղել է Իրանի նախագահը, տեղի է ունեցել Ալիևի հետ հանդիպումից հետո։ Երկու հարևան երկրների նախագահները ներկա են գտնվել Գըզ Քալասի ամբարտակի բացման արարողությանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ