News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ, զոհվածների թվում, բացի Ռաիսիից, եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և Նախագահի գվարդիայի ղեկավար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին: Անձնակազմի կազմում եղել են երկու օդաչուներ և մեկ տեխնիկական աշխատող, նրանց անունները չեն հաղորդվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ