News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AK Parti) պատրաստվում է իր պատմության մեջ ամենախոշոր կադրային փոփոխություններին տեղական ընտրություններում կրած պարտությունից հետո, տեղեկացրել է Ekonomim թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ի ընտրություններից հետո հայտնել է, որ կառավարությունը դասեր կքաղի ինքնակառավարման տեղական մարմինների անցած ընտրություններից։ Այդ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը առաջին անգամ 20 տարվա ընթացքում առաջ անցավ կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից։ Մեծ քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի եւ Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանեցին պաշտոնները։  Փորձագետները կառավարող թիմի անհաջողության պատճառ են նշել երկրի ծանր տնտեսական վիճակը։

«23 տարվա ընթացքում իշխանության գտնվելով եւ հաղթելով յոթ համընդհանուր ընտրություններում, չորս տեղական ընտրություններում, երեք նախագահական ընտրություններում եւ երեք հանրաքվեներում՝ AK Parti-ն պատրաստվում է ինչպես իր պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին, այնպես էլ քաղաքականության փոփոխությանը մարտի 31-ի ընտրություններում պարտվելուց հետո»,- գրել է պարբերականը։

«AK Parti-ի անդամները նշում են, որ ընտրողները ազդանշան են տվել փոփոխությունների անհրաժեշտության մասին ոչ միայն կուսակցական կադրերում եւ կուսակցության քաղաքականությունում, այլեւ կառավարության քաղաքականությունում եւ կադրերում։ Լուրեր են պտտվում, որ նահանգներից եւ օկրուգներից հետո փոփոխություններ կկատարվեն նաեւ կառավարության անդամների կազմում։ Կարծիք կա, որ իրական փոփոխությունները կուսակցությունում տեղի կունենան հերթական համագումարից հետո, որը նախատեսված է աշնանը»,- ավելացրել է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Ամենաշատ