News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Էրեբունի վարչական շրջանում եւ ոչ միայն այս վարչական շրջանում, մի քիչ դեպի ամառային սեզոն ջրի որակը էականորեն վատթարանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է այս պահին:

«Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը զեկուցեց, որ այս տարի իրականացվել են միջոցառումներ, որպեսզի արարատյան խորքային հորերից դեպի Էրեբոըւնի վարչական շրջան մղվող ջրի մոտ 50 տոկոսը փոխարինվի Գառնու ջրով, որ բնակչության շրջանում այդպիսի արտահայտված չզգացվեն ջրի որակի փոփոխությունները:

Ավինյանն ասաց. «Ես գիտեմ, որ Երեւան մտնող երկու հատվածներում ունենք խնդիր, մեկը Նոր Հաճն համայնքն է, մյուսը՝ Բալահովիտի: Որքան գիտեմ, այդտեղ լուրջ կորուստների խնդիր կա»:

Մխիթար Գալստյանը հայտնեց, որ Բալահովիտում արդեն սկսվել են ջրագծերի փոխարինման, վերակառուցման աշխատանքները. «Նոր Հաճնում դեռ վիճակը նույնն է, դեռ որեւէ փոփոխություն չունենք: Այստեղ ահռելի կորուստ կա եւ Նոր Հաճն համայնքի ցանցը քանի որ չի սպասարկվում մեր ընկերության կողմից, որեւէ վերահսկողություն չենք կարողանում իրականացնել: Ջրատարը անցնցում է այս համայքնքով, որը գալի եւ սնուցում է Երեւան քաղաքը»,-ասաց տնօրենը:

«Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ պատճառով էլ Երևան որակյալ խմելու ջուրը չի բավարարում: Ավինյանը  հանձնարարեց խնդիրը լուծել։

Մխիթար Գալստյանը տեղեկացրեց, որ քննարկումներ են գնում, որպեսզի Նոր Հաճնի ջրագծերի համակարը վարձակալությամբ տրվի «Վեոլիա ջուր» ընկերությանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ