News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հաշվետվողականության ազգային բյուրոն նոր հետաքննություն է իրականացնում Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցության առաջնորդ Իմրան Խանի դեմ, որին կասկածում են օտարերկրյա առաջնորդների նվիրած թանկարժեք ժամացույցները եւ այլ արժեքավոր նվերները իրենց մոտ պահելու եւ վաճառելու մեջ։

The Express Tribune թերթի տվյալներով՝ հետաքննությունը վերաբերում է Իմրան Խանի եւ նրա տիկնոջ՝ Բուշրա Բիբիի կողմից օտարերկրյա ղեկավարների նվերները վաճառելուն, այդ թվում յոթ Graff եւ Rolex ժամացույց, ինչպես նաեւ տասը ոսկերչական իրեր՝ ադամանդից եւ ոսկուց, դրանք չեն հանձնվել «Թոշահանա» պետական պահեստարան։ Քաղաքական գործիչը եւ նրա կինը դրանով իսկ խախտել են օրենքը, որով բոլոր նվերները պետք է գրանցվեն եւ տեղ գտնեն պահեստարանում, դրանք ստացողներին թույլատրվում է իրենց մոտ թողնել միայն 30 հազար ռուփի (108 դոլար) արժեցող իրերը։ Քննության վարկածով՝ Իմրան Խանը եւ Բուշրա Բիբին վաճառելիս իջեցրել են նվերների արժեքը եւ գանձարան մուծել դրանց իրական արժեքի միայն 20 տըոկոսը՝ 100,1 մլն ռուփի (360,6 հազար դոլար)։

Ապրիլի 1-ին Իսլամաբադի գերագույն դատարանը դադարեցրել է Խանի եւ Բիբիի դեմ հունվարի 31-ին կայացված դատավճիռները, որոնցով նրանք ստացել էին 14 տարվա ազատազրկում խարդախության եւ փաստաթղթերի կեղծման համար, որոնք վերաբերում են Մերձավոր Արեւելքի ղեկավարներից ստացած 52 նվերների վաճառքին՝ 154 մլն ռուփի (2 մլն դոլար) արժողությամբ։

Քաղաքական գործիչը եւ նրա կինը շարունակում են բանտարկված մնալ այլ դատավճիռներով։ Հունվարին Խանը դատապարտվել էր 10 տարվա բանտարկության պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու համար։ Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին եւ նրա կնոջը մեղավոր էր ճանաչել անօրինական ամուսնության մեջ եւ դատապարտել էր նրանց յոթ տարվա բանտարկության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ