News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից:

«2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտակայքից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ քաղաքացու դի:

Նույն օրը՝ ժամը 19:44-ին, մեկ այլ ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից անհայտ քաղաքացու դի է հայտնաբերվել, իսկ ժամը 19:54-ին ստացված ևս մեկ ահազանգի համաձայն՝ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիշյալ թաղամասի տներից մեկի մոտակայքից «Հրազդան ԲԿ» է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, և 474-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում նույն քաղաքի 49-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի հրազենով կրակոց է արձակել 48-ամյա համաքաղաքացու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 49-ամյա տղամարդը, նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, հեռացել է։ Այնուհետև, նրան հետապնդել են և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կրակոցներ արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Հրազդան ԲԿ»։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող իրեր, առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, բոլորի գործողություններն անհատականցնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ