News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Կիրանց գյուղում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Իր աջակիցների հետ այստեղ է ժամանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ Սարիգուղից Կիրանց գնացող հատվածում ճանապարհը փակ է: Կիրանց կարող են մտնել միայն գյուղի բնակիչները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ մեկ ավտովերանորոգման կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Սակայն լուրջ խնդիրներ են առաջանում նաև այլ տների բնակիչների համար, որովհետև 6 տուն սահմանին կից է եւ այնտեղ ապրել հնարավոր չէ: Դպրոցն է սահմանից շատ մոտիկ լինում։ Շինարարությունը դեռ չի էլ ավարտվել, բայց որ այնտեղ երեխա հաստատ դասի չի գնա՝ դա հաստատ է։ Իսկ դա նշանակում է, որ էդ դպրոցը էլ չկա»,- նշել է բնա:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ