News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը վստահություն է հայտնել, որ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը դադարել է դրա հանդեպ վստահության աճի ֆոնին։

«Թուրքական լիրան այլեւս չի կորցնի արժեքը։ Դրա նկատմամբ վստահությունն աճել է»,- ասել է Շիմշեքը TRT Haber հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի արտաքին առեւտրի դեֆիցիտը նվազում է, ֆինանսների աղբյուրների հետ կապված խնդիրներ չկան։ «Ներկա պահին Թուրքիայում շատ արտարժույթ կա, այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը նվազում է, երկիր են բերում արտարժույթի ավելորդ քանակություն»,- ավելացրել է նախարարը։

Նա նաեւ կոչ է արել Թուրքիայի արտահանողներին չհուզվել, քանի որ իշխանությունները կշարունակեն նրանց ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։

Թուրքական լիրայի արժեքը դոլարի հանդեպ մարտին թարմացրել էր պատմական նվազագույնը՝ առաջին անգամ հաղթահարելով մեկ դոլարը 32 լիրա մակարդակը։ Այժմ լիրան վաճառվում է մեկ դոլարը 32,2 լիրայի մակարդակում։

Տարեկան գնաճը Թուրքիայում ապրիլին, երկրի վիճակագրության ինստիտուտի (TUIK) տվյալներով, արագացել է՝ մարտի 68,5-ի փոխարեն 69,80 տոկոս։ Սա առավելագույնն է 2022թ. նոյեմբերից, երբ տարեկան գնաճը կազմում էր 84,39 տոկոս։ ENAG-ի անկախ փորձագետների խումբը տարեկան գնաճը գնահատել է անցած ամսվա արդյունքներով՝ 124,35 տոկոս։ Ֆինանսերի եւ գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքը ավելի վաղ հայտնել էր, որ երկրի կառավարությունը հույս ունի հասնել գնային կայունության եւ գնաճի միանիշ ցուցանիշների 2026թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ