News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

YandexGPT արհեստական բանականությունը, որը ներկառուցված է «Ալիսա»-ում, վախկոտ է եւ չի պատասխանում չեզոք հարցերի, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Յանդեքսը» հիմա ռուսական ընկերությո՞ւն է։ Բնավ ոչ։ Վերցնենք  YandexGPT սերվիսը, որը մոնտաժված է «Ալիսա» խելացի սյունակում (եւ որի համար պետք է վճարել, ի դեպ)։ ԱԲ այդ նախատիպը ահավոր վախկոտ է եւ չի պատասխանում միանգամայն սովորական հարցերի»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ-ում ռուսական ակտիվները խլելու մասին հարցը, որին արհեստական բանականությունը չի պատասխանել։

«Որտե՞ղ են Ուկրաինայում գտնվում Ստեպան Բանդերայի հուշարձանները։ Նորից. «Ես նոր-նոր սովորում եմ»։ Nelson’s Column-ի կամ Ռուսաստանում Պուշկինի հուշարձանի մասին՝ խնդիր չկա։ Հարցրինք. «Որքա՞ն է Կիեւի եւ Բելգորոդի միջեւ հեռավորությունը ուղիղ գծով։ Պատասխանեց՝ «429 կիլոմետր»։ Մի անգամ էլ հարցրինք՝ իրեն հիմարի տեղ դրեց»,- նշել է ԱԽ փոխնախագահը։

Մեդվեդեւը զարմանք է հայտնել արհեստական բանականության աշխատանքի առիթով, որը հրաժարվել է պատասխանել չեզոք հարցերի։ Նրա խոսքով՝ նեյրոցանցի նման վարքագիծը խափանում է «Յանդեքսի» հանդեպ վստահությունը։

«Իսկ մյուս կողմից՝ հիմքեր է տալիս ոչ միայն այն բանի համար, որ «Յանդեքսի» սերվիսները ճանաչվեն շատ թերարժեք, այլեւ, որ ներկա մենեջերները (Աստված մի արասցե)... ճանաչվեն օտարերկրյա գործակալներ»,- ամփոփել է նա։

Փետրվարի 5-ին նիդեռլանդական Yandex N.V.-ն տեղեկացրել էր 475 մլրդ ռուբլով (5,21 մլրդ դոլար) մասնավոր ներդրողների կոնսորցիումին ռուսական բիզնեսը վաճառելու մասին, որը ներառում է «Յանդեքսի» մենեջմենթը եւ «Լուկօյլ» նավթային կոնցեռնի կառույցները։ Նոր տերերից ոչ մեկը վերահսկիչ բաժին չունի։

Ընկերության սեփականության կառուցվածքը եւ կորպորատիվ կառավարումը փոխելու պլանների մասին հայտարարվել է 2022թ. աշնանը։ Վոլոժը մշակել է բաժանման պլանը՝ որոշելով զոհաբերել իր բաժինը, այդ թվում անօդաչուներն ու ամպային բիզնեսը։

Ըստ արդյունքների՝ «Յանդեքսը» կպահպանի Yandex N.V. խմբի սերվիսներն ու ակտիվները՝ բացառությամբ Nebius, Toloka, Avride եւ TripleTen օտարերկրյա ստարտափերի, ինչպես նաեւ Ֆինլանդիայի դատա-կենտրոնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կասպերսկու լաբորատորիան» խոստացել է «հասանելի իրավաբանական միջոցներ» ձեռնարկել ԱՄՆ-ում իր արտադրանքի արգելքի դեմ
Ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծողը արձագանքել է  ԱՄՆ մտցրած արգելքին...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ