News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Բրյուսելում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայում կայանալիք շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններին առաջադրված հայ թեկնածուներ Աննա Հովսեփյանի, Արմինե Հարեյանի, Նիկոլյա Դավիթյանի, Լիաննա Դավթյանի և Գայանե Բերտրանի հետ:

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ` դեսպան Բալայանը թեկնածուներին է ներկայացրել Հայաստանի քաղաքական և սոցիալական դրությունը, տարածաշրջանային քաղաքական մոտեցումները, անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին և Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացին:

Դեսպան Բալայանի խոսքով` Բելգիայի առաջիկա ընտրություններին հայազգի պատգամավորների այսչափ ներկայանալի մասնակցությունը հայ համայնքի 100-ամյա ինտեգրացիայի վառ արտացոլումն է, ինչը պետք է տեսանելի և հնչեղ լինի ողջ հայության շրջանակներում:

Պատգամավորի թեկնածուներն իրենց հերթին պատմել են նախընտրական քարոզարշավի մանրամասների և ընտրությունների հնարավոր արդյունքների մասին, յուրաքանչյուրը ներկայացրել է իր կուսակցության հնարավորություններն ու գրանցած հաջողությունները: Թեկնածուները խոստացել են ընտրվելու դեպքում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերվող հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և բարձրաձայնել նշյալ հարցերը բոլոր հնարավոր հարթակներում:

Հանդիպման ավարտին դեսպան Տիգրան Բալայանը բոլորին հաջողություն է մաղթել:

Տպել
Ամենաշատ