News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Բժիշկները հայտնել են մայիսի 15-ին մահափորձի հետեւանքով վիրավորված Ռոբերտ Ֆիցոյի վիճակի բարելավման մասին, տեղեկացրել է Aktuality պարբերականը։

Բանսկա-Բիստրիցայի Ռուզվելտի հիվանդանոցը, որտեղ գտնվում է Սլովակիայի վարչապետը, երկուշաբթի առավոտյան կարճ հայտարարություն է արել Ռոբերտ Ֆիցոյի ընթացիկ վիճակի մասին։

«Այսօրվա խորհրդակցությունից հետո պացիենտի վիճակը գնահատվում է կայուն։ Նրա վիճակը կլինիկական առումով լավանում է, նա շփվում է, բորբոքման ցուցիչները դանդաղ իջնում են։ Վարչապետը մեր հսկողության տակ է մնում»,- հայտնել են բժիշկները։

Վարչապետ Ֆիցոն Ռուզվելտի հիվանդանոցում է չորեքշաբթի օրվանից։ Նրան այնտեղ են հասցրել ուղղաթիռով, այն բանից հետո, երբ նրա վրա մի քանի անգամ կրակել է 71-ամյա տղամարդը։ Մահափորձը տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստում, Գանդլովա քաղաքում։

Միջադեպից հետո հայտնի է դարձել, որ մահափորձը սպանության նպատակ ուներ։

Ֆիցոն չորս հրազենային վիրավորում ունի։ Նրան արդեն երկու անգամ վիրահատել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ