News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը ներքաղաքական լուրջ ցնցումների չի հանգեցնի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անգամ անդրդվելի հեղինակություն հանդիսացող Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը չկարողացավ ցնցել Իրանը ներսից և չհանգեցրեց լուրջ վերադասավորումների էլիտայում։

Մեկ այլ բան է արտաքին ճարտարապետությունը։

Իսրայելական հետքի մասին վարկածը կենտրոնական դարձավ վթարի մասին տեղեկատվության հրապարակման առաջին իսկ րոպեներից։

Եվ եթե այն Թեհրանում ստանա անհրաժեշտ գաղափարական ու տեղեկատվական աջակցություն, ապա, ըստ էության, ստեղծվում է casus belli ռազմական գործողություններ սկսելու համար։

Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը:

Տարբերակներկները շատ չեն։

Հիշեցնեմ միայն, որ օրերս Էրդողանը հայտարարեց Թուրքիայում կանխված հեղաշրջման մասին, որը, պետք է խոստովանել, ավելի մեծ գործընթացների նախօրեին տեղեկատվական օպերացիայի տպավորություն է ստեղծում։

Ինչ խոսք, զոհի կերպարի ձևավորումը աշխատող տեխնոլոգիա է»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ