News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, թե Կիրանցում սննդի հետ կապված խնդիր կարող է լինել, քանի որ տեղի բնակիչները անխափան ելումուտ ունեն: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգանավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Կիրանցի ճանապարհի փակ լինելու հետեւանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել, առաքիչները չեն կարողանում գյուղ մտնել:

«Եթե որեւէ հարց կա, լուծվում է: Նման խնդիր լինել չի կարող»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ իշխող խմբակցության պատգամավորները եւս չեն այցելում Կիրանց, պատգամավորը պատասխանեց. «իշխանական պատգամավորներն այդտեղ որեւէ անելիք չունեն, այդտեղ անելիք ունեն ոլորտների ներկայացուցիչները եւ իրենց աշխատանքը ամենաբարձր մակարդակով իրականացնում են: Հետեւաբար իշխանական պատգամավորների այնտեղ լինելը որեւէ բանով ոչ օգնելու է, ոչ էլ խանգարելու է»:

Անդրադառնալով նրան, որ թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Կիրանց, Բաքոյանն ասաց. «Կարծում եմ՝ այդտեղ որեւէ իրավունք չի խախտվում, պարզապես պետք է հեռու մնալ սադրանքներից եւ թույլ տալ աշխատանքներն իրականացնել»:

Դիտարկմանը, որ Կիրանցի բնակիչներն արդարացի դժգոհում են, որ սահմանային սյուները տնկել են գյուղի մեջ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Դա ձեր սուբյեկտիվ մոտեցումն է, որ արդարացի դժգոհություն ունեն: Այդ դժգոհությունը ունեն որոշակի շրջանակներ եւ դա քաղաքական նպատակների համար են օգտագործում»:

Բաքոյանը նշեց, որ ՔՊ խմբակցությունն իր օրակարգում Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու օրակարգ չունի. «Եթե որեւէ մեկն ուզում է հանդիպել պատգամավորներին, ես օրինակ, այսօր ժամը 3-ին քաղաքացիների հետ ընդունելության եմ: մարդիկ կարող են գրանցվել եւ գալ այդ հանդիպմանը: Այո, Բագրատ Սրբազանը եւս պետք է գրանցվի եւ գա հանդիպման:

Մեր օրակարգում չկա նման հանդիպում: Ես պաշտոնապես ասում եմ, որ նման հանդիպման մասով մեզ մոտ չկա որեւէ քննարկում: Նման անհրաժեշտություն չենք տեսնում:

ՀՀ ներկա իշխանությունները ընտրվել են ժողովրդի կողմից, այդ ընտրությունները թափանցիկ են եղել, չկեղծված են եղել եւ իշխանությունները  ներկայացնում են ժողովրդին, հետեւաբար խոսել որեւէ գեներացիայի մասին, անընդունելի եմ համարում»,-ասաց նա:

Բաքոյանը վստահեցրեց, որ ՔՊ-ում իմպիչմենթի հետ կապված որեւէ քննարկում չկա. «Հանգիստ եղեք, եւ թող բոլորը հանգիստ լինեն, որ ՔՊ խմբակցությունում նման քննարկում չկա եւ չի կարող լինել: Մեր օրակարգում դա բացառված է»:

Տպել
Ամենաշատ