News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ վերադարձավ Կիրանց գյուղից։ Նա լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ դրություն էր գյուղում։

«Իրենք խնդրում են՝ իրենց մենակ չթողնել։ Մարդիկ քաջալերվեցին, ասացին՝ մինչև վերջ գնացեք, ոչ մի տեղ չկանգնեք, մենք էլ ձեր թիկունքին ենք, այդ մարդիկ այսօր արտասվում էին, այդ արցունքներին պետք է պատասխան տրվեն։ Մարդկային կյանքերի ողբերգություն է։ Գյուղը իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր։ Երբ մտել էինք գյուղ, կարծես՝ ուրվականների գյուղ, քաղաք լիներ։ Մարդ ընդհանրապես չկար, կյանքումս այսպես չէի տեսել գյուղում։

Իրենց անկյուններում թաքնված մարդիկ մեռելի պես ապրում են։ Մարդկանց հոգին են սպանել, պատիվն են տարել։ Երբ իմացան գյուղամիջում եմ, միանգամից հավաքվեցին, և բոլորի խնդրանքն ու մաղթանքը՝ քաջալերանքն է, որ այս աղետը պետք է կանգնի»,- պատմեց Սրբազանը։

Նշենք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր փակել են Կիրանց գյուղ տանող ճանապարհն ու և՛ լրագրողներին, և՛ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ