News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Բագրատ Սրբազանը և իր համակիրները, որոնք այսօր առավոտվանից գտնվում էին Կիրանցում, վերադառնում են Երևան: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ Կիրանց տանող ճանապարհը մեծ թվով ոստիկաններ շարունակում են փակ պահել: Բագրատ Սրբազանին, սակայն, հաջողվեց հասնել Կիրանց և զրուցել գյուղացիների հետ:

Իրավիճակը փակ ճանապարհին պարբերաբար լարվում էր, պատգամավորների և լրագրողների մուտքը ոստիկաններն արգելում էին՝ նշելով, թե գյուղում գործողություններ են կատարվում։

Նշենք, որ գյուղի ճանապարհից ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել 14 քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։ Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ մեկ ավտովերանորոգման կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Սակայն լուրջ խնդիրներ են առաջանում նաև այլ տների բնակիչների համար, որովհետև 6 տուն սահմանին կից է եւ այնտեղ ապրել հնարավոր չէ: Դպրոցն է սահմանից շատ մոտիկ լինում։ Շինարարությունը դեռ չի էլ ավարտվել, բայց որ այնտեղ երեխա հաստատ դասի չի գնա՝ դա հաստատ է։ Իսկ դա նշանակում է, որ էդ դպրոցը էլ չկա»,- նշել է բնա:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ