News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:

ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը:

Վերոնշյալի համատեքստում գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ