News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի  մարզ, քաղաք Գյումրի):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ այս արտադրամասում կոպտորեն խախտվել են օրենսդրական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝

արտադրամասի հատակը եղել է անհարթ, որոշ հատվածներում քայքայված,

պատերի մակերևույթները, շինությունների դռները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են  ոչ նորոգ վիճակում,

արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Արձանագրումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հացի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնեու ժամկետ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ