News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Գերմանական մի խումբ համալսարաններ, օգտագործելով Եվրամիության հիմնադրամներից մեկի փողը, նորարարական գյուղական բնակավայրերի համար էլեկտրական տրանսպորտ են ստեղծում։

Ըստ 3dnews-ի՝ Գերմանիայում, մասնավորապես, երկաթուղային երթուղիների մեծ մասը վաղուց դուրս է եկել շահագործումից, գծերը, թող որ լքված վիճակում, բայց պահպանվել են: Մտահղացումն այն է, որ ստեղծվի 4-6 հոգու համար նախատեսված մոնոռելսային տաքսի վագոն՝ նույն ուղու երկայնքով՝ երկու ուղղություններով խցիկները սահուն տեղաշարժվելու համար:

Եթե հավատալու լիեննք աղբյուրին, Գերմանիայի արվարձաններ ուղևորափոխադրումների առաջարկն ու պահանջարկը նվազել է։ Արվարձաններում  ապրող քաղաքացիները նախընտրում են օգտվել անձնական տրանսպորտից, մի բան, որ բնապահպանության ջատագով իշխանությունների սրտով չէ։

Երկաթուղային հաղորդակցությունների զարգացումը մոնոռելսային տրանսպորտի՝ էլեկտրական մինի-վագոների պահանջով համահունչ է հանածո վառելիքից հեռանալուն և կպահպանի ճանապարհորդության հարմարավետությունը այն մարդկանց համար, ովքեր այլևս ստիպված չեն լինի սպասելու հազվադեպ աշխատող մերձքաղաքային գնացքին կամ խարխափող արվարձանային ավտոբուսին:

Գիրոսկոպ-կայունացուցիչների վրա հիմնված մոնոռելսային մեքենաների գաղափարն ավելի քան հարյուր տարի առաջ առաջարկել և կյանքի է կոչել ինժեներ Լուի Բրենանը:

Գերմանիայի Օստվեստֆալեն-Լիպպեի տեխնոլոգիական (OWL) համալսարանի, Բիլեֆելդի կիրառական գիտությունների համալսարանի և Ֆրաունգոֆերի IOSB-INA ինստիտուտի համատեղ մշակած Monocab նախագիծը իրագործման առումով մասշտաբային չէ, բայց էությամբ նորարարական է:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել կոմպակտ էլեկտրական վագոններ՝ հագեցած գիրոսկոպներով և էլեկտրոնիկայով, որոնք ի վիճակի են ավտոմատ ռեժիմով շարժվել սահմանված երթուղիներով:

Եվրոպական միության հիմնադրամը 2022 թվականին սկսել է ծրագրի ֆինանսավորումը։ Մինչ օրս ստեղծվել են թրեյլերների նախատիպեր, որոնք դեռ շարժվում են երկրորդ ռելսի հիման վրա՝ առանց ինքնահավասարակշռման համակարգի։ Թե այն ինչ տեսք ունի, կարող եք տեսնել ստորև զետեղված տեսանյութում։

Մոնոռելսային վագոնները մտադիր են շահագործել 2028 թվականին: Որպեսզի մեքենաները երթուղու վերջում չկուտակվեն, ինժեներները նախագծում են խելամիտ մեքենա, որն ավտոմատ կերպով դրանք կփոխանցի մի երկաթուղուց մյուսը՝ պատրաստելով հակառակ ուղղությամբ շարժման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կասպերսկու լաբորատորիան» խոստացել է «հասանելի իրավաբանական միջոցներ» ձեռնարկել ԱՄՆ-ում իր արտադրանքի արգելքի դեմ
Ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծողը արձագանքել է  ԱՄՆ մտցրած արգելքին...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
Ամենաշատ