News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ բախվում են առողջական լուրջ վտանգի՝ խմելու ջրում պարունակող մեծ քանակությամբ թունավոր կապարի պատճառով: Այս աղտոտվածությունը, որը կարող է խաթարել երեխաների ուղեղի զարգացումը, առաջացնել բնածին արատներ և հանգեցնել մի շարք նյարդաբանական և սրտային հիվանդությունների, մնում է հանրային առողջության կարևորագույն խնդիրներից մեկը:

Աշխարհի շատ երկրներում միլիոնավոր ընտանիքներ դեռ խմելու ջուր են ստանում կապարե խողովակներով, սակայն գիտնականները գտել են դրա մեջ եղած մետաղի վտանգավոր չափաբաժինները նախապես հայտնաբերելու միջոցը, գրում է գիտահանրամատչելի ScienceDaily պարբերականը։

«Սա տարեկան ավելի քան 1 միլիոն մարդու մահվան պատճառ դարձող հանրային առողջության չհաղթահարված ճգնաժամ է», - ասում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի արտասահմանյան հրավիրյալ գիտաշխատող և կապարի հայտնաբերման առաջադեմ տեխնոլոգիաներն ուսումնասիրող նոր հետազոտության ավագ հեղինակ Ցզյա Սյույ Բրայան Սիան:

Ջրում կապարի հայտնաբերման ավանդական մեթոդները կամ թանկ են և ծանրաշարժ, կամ տալիս են միայն հիմնական այո-ոչ արդյունքները՝ առանց դրա կոնցենտրացիան նշելու, գրում է «Ֆոկուս»-ը։

Ներկայում գործող EPA կանոնակարգերը պահանջում են, որ խմելու ջուրը պարունակի ոչ ավելի, քան 15 մաս/միլիարդ կապար, մի մակարդակ, որը դժվար է հայտնաբերել այսօրվա տեխնոլոգիաների միջոցով: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները նոր համակարգ են մշակել, որը կարող է հեղափոխություն մտցնել կապարի հայտնաբերման գործում:

Այս նորարարական տեխնոլոգիան, որը առևտրային առումով կարող է հասանելի լինել ընդամենը մի քանի տարում, ընդունակ է ճշգրիտ որոշել կապարի կոնցենտրացիաները մինչև 1 մաս/միլիարդ՝ չիպի վրա հիմնված շարժական հասարակ դետեկտորի միջոցով: Այն ապահովում է գրեթե ակնթարթային քանակական չափումներ ընդամենը մեկ կաթիլ ջրի միջոցով:

Թիմը մշակել է հայտնաբերման եղանակ՝ կիրառելով ֆոտոնային չիպեր, որոնք լույսն օգտագործում են չափումներ կատարելու համար: Գրեթե անհաղթահարելի խնդիր է եղել crown եթերների՝ օղակաձև մոլեկուլների քիմիական կցումը, որն ունակ է ֆոտոնային չիպերի մակերեսին որսալու որոշակի իոններ, ինչպիսին կապարն է:

Սիան նշել է, որ դա արվել է Ֆիշերի եթերիֆիկացում անվանումով հայտնի գործընթացի միջոցով, ինչը մեծ ճեղքում էր նրանց հետազոտության մեջ,:

Փորձարկումները ցույց են տվել, որ չիպը կարող է հայտնաբերել անգամ կապարի շատ ցածր կոնցենտրացիաների դեպքում և ճշգրիտ է մնում նույնիսկ ավելի բարձր մակարդակներում, ինչը կարևոր է շրջակա միջավայրի՝ հանքերի պոչամբարների նման աղտոտման դեմ պայքարի համար:

Սարքը ջրի մեջ գործում է pH-ի տարբեր 6-8 մակարդակներով, որը ներառում է շրջակա միջավայրի նմուշների մեծ մասը: Այն հաջողությամբ փորձարկվել է ինչպես ծովի, այնպես էլ ջրմուղի խողովակից լցվող ջրով:

Նման ճշգրտության հասնելու ավանդական եղանակները ինդուկտիվ զուգակցված պլազմային զանգվածային սպեկտրոմետրերի՝ մեծ, թանկարժեք և մշակման համար օրեր տևող կիրառում են պահանջում:

Ի հակադրություն դրանց, նոր համակարգը չիպի վրա հավաք է և նախատեսված է գործնական, ձեռքի օգտագործման համար, ինչը արդյունքում կարող է արմատապես փոփոխել տեղում ջրի փորձարկման գործընթացը: 

Հեղինակները նշում են, որ թեև հիմնական տեխնոլոգիան արդեն մշակված է, սակայն այն զանգվածային օգտագործման շուկայական պատրաստի արտադրանքի վերածելու համար պահանջում է ինտեգրում լազերային չիպի վրա և ժամանակ պահանջող մեխանիկական և օպտիկական ձևավորման բարելավումներ:

Այս համակարգը կարող է նաև հարմարեցվել այլ աղտոտիչ նյութեր, մասնավորապես՝ կադմիում, պղինձ, լիթիում, բարիում, ցեզիում և ռադիում հայտնաբերելու համար,  օգտագործելով տարբեր crown եթերներ: Համատարած սովորական փորձարկումների համար տեխնոլոգիայի ներուժը, հատկապես զարգացող երկրներում, շոշափելի է:

Հեղինակները  պարչզաբանել են, որ կոմպակտ, էժան սարքը, որը կարող է օգտագործել չվերապատրաստված անձնակազմը, զգալիորեն կբարելավի ջրի անվտանգության վերահսկումը:

Պրոֆեսոր Ցզյուցզյուն Հուն ընդգծելով հասարակության համար այս տեխնոլոգիայի հնարավոր օգուտները՝ հույս է հայտնել, որ դրա վաղ ներդրումըկկարգավորի խմելու ջրի մեջ վնասակար նյութերի օգտագործումը և կբարելավի հանրային առողջությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ