News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չնայած ռազմական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին՝ զինվորներին ներկայացվող պահանջները մնում են խիստ դաժան. նրանք պետք է կրեն մի քանի տասնյակ կիլոգրամ մարտական հանդերձանք։ Բայց նրանց բեռը կարող են թեթեւացնել Amprius ընկերության նոր սերնդի գերամուր կուտակիչները (CWB), գրել է «Տեխկուլտը»։

Գաղափարը սնուցման կրիչ աղբյուրի ստեղծումն է ցանկացած էլեկտրոնային սարքավորման համար, որն անհրաժեշտ է ժամանակակից պատերազմ վարելու համար։ Այն կունենա ավելի բարակ կոնֆիգուրացիա, կկպչի մարմնին եւ ժամանակի ընթացքում կփոխարինի հնացած կուտակիչներին։

Amprius-ի SiMaxx կուտակիչում սովորական գրաֆիտային անոդը կփոխարինվի նանոլարով, ինչը թույլ կտա ավելացնել լիթիումի իոնների «պաշարը» 10 անգամ եւ կբարձրացնի էներգատարողությունը։ Դա կապահովի ըստ քաշի էներգիայի խտությունը 500 Վտ.ժ/կգ եւ ըստ ծավալի՝ 1 300 Վտ.ժ/կգ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է նման կուտակիչների շարքում։

Սա հնարավորություն կտա կրկնակի ավելացնել փոխանցվող էներգիան ներկայում գործող մոդելների համեմատ, իսկ զինծառայողներին՝ ավելացնել կրվող էլեկտրոնիկայի սնուցման պոտենցիալը եւ ավելի երկար ժամանակ մասնակցել առաքելություններին՝ առանց լիցքավորման անհրաժեշտության։

Անցած տարի SiMaxx համակարգը հաջողությամբ թեստավորվել է փամփուշտներին դիմակայելու համար, ինչի նպատակով մարտկոցում... մեխեր են խփել։ Կուտակչային ուսապակերը հարմարության համար կմիացնեն զրահաբաճկոններին։ CWB նախագիծը նախատեսվում է իրականացնել վեց տարվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն  ներկայացրեց տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները...
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում
2000-ից ավելի սոֆթեցի բնասերները մաքրել են անտառպարկի 50 հեկտար տարածք, ճանապարհները և լիճը...
Bloomberg. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող չիպերի վրա
Բացի այդ, սահմանափակումները կվերաբերեն այն ընկերություններին, որոնք, ըստ Վաշինգտոնի, ապրանքներ են...
Մասկն իր ընկերություններում կարգելի Apple սարքերը դրանցում ԱԲ նոր տեխնոլոգիաների առկայության դեպքում
Մասկը կարգելի ԱԲ տեխնոլոգիաների առկայությամբ սարքերն իր ընկերություններում...
Airbus-ը ներկայացրել է վերջին Wingman անտեսանելի դրոնի կոնցեպտը
Wingman-ը հետևող կործանիչ անօդաչու թռչող սարք է, որը կարող է կառավարել Eurofighter-ի բազմաբնույթ կործանիչի օդաչուն...
Թուրքիայի հակամենաշնորհային Մրցակցության խորհուրդը 15 մլն դոլարով տուգանել է Google-ին
Թուրքիայի հակամենաշնորհային խորհուրդը տուգանել է Google-ին...
Ամենաշատ