News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ոստիկանության ծառայողները փորձել են  Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին տանել բնակավայր, բայց այլ լրատվականների լրագրողները տեսել են և թույլ չեն տվել։ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ է պահանջել Ներքին գործերի նախարարությունից:  Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն՝ սահմանափակումները կապված են Կիրանց գյուղի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հետ: Մայիսի 20-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության կողմից ԱԺ պատգամավորների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը Կիրանց ևս արգելվել  է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրրության մեջ նշված է նաև, ՄԻՊ-ը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ