News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից՝ նշելով, որ ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։

Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանում կայացած բանակցություններից հետո։ Մայիսի 20-ի առավոտյան փրկարարները կարողացել էին հասնել կործանման վայր։ Ուղղաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ