News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձարկվել: Այս մասին հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Պատգամավորը հայտնում է նաև, որ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց գյուղի մուտքի մոտից ոստիկանները և կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 14 քաղաքացու և տեղափոխել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Նշենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքը, ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև գյուղի կամրջի հատվածում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։ Գիշերը երեք սյուն էր դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ մեկ ավտովերանորոգման կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Սակայն լուրջ խնդիրներ են առաջանում նաև այլ տների բնակիչների համար, որովհետև 6 տուն սահմանին կից է եւ այնտեղ ապրել հնարավոր չէ: Դպրոցն է սահմանից շատ մոտիկ լինում։ Շինարարությունը դեռ չի էլ ավարտվել, բայց որ այնտեղ երեխա հաստատ դասի չի գնա՝ դա հաստատ է։ Իսկ դա նշանակում է, որ էդ դպրոցը էլ չկա»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ