News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվան կապակցությամբ։

Ըստ Xinhua գործակալության՝ Սի Ծինպինը Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից խոր ցավակցություն և անկեղծ կարեկցանք է հայտնել Մ.Մոհբերին, Է. Ռաիսիի ընտանիքին, ինչպես նաև Իրանի կառավարությանն ու ժողովրդին։

Սի Ծինպինը նշել է, որ նախագահ Ռաիսին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր կարևոր ներդրում է ունեցել Իրանի անվտանգության և կայունության պահպանման և ազգային զարգացման ու բարգավաճման խթանման գործում:

Նա հավելել է, որ Ռաիսին նաև ջանքեր է գործադրել Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդման և խորացման համար։ Սի Ծինպինին ընդգծել է, որ Ռաիսիի ողբերգական մահը մեծ կորուստ է Իրանի ժողովրդի համար, իսկ չին ժողովուրդը ի դեմս նրա կորցրեց նաև լավ ընկերոջ։

«Չինաստանի կառավարությունը և Չինաստանի ժողովուրդը գնահատում են Չինաստանի և Իրանի ավանդական բարեկամությունը», -շեշտել է Սին, հավելելով, որ Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ երկու կողմերի համատեղ ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ