News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան ոմն պաշտոնյա հայտարարել է, թե Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների մահվան պատճառ դարձած ուղղաթիռի վթարի վերաբերյալ «անազնիվ խաղի» որևէ ապացույց չկա:

«Չկա օտարերկրյա միջամտություն», - ըստ NBC News-ի՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան:

Նա նշել է, որ Բայդենի վարչակազմն ուշի-ուշով հետևում է իրավիճակին, ինչպես նաև պնդումներին, ըստ որոնց Իրանի պաշտոնյաները Իրանի նախագահի մահվան մեջ փորձում են մեղադրել Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին:

«Նրանք արդեն մի անգամ դա արել են», - հայտնել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Իրանի նախկին արտգործնախարարի պնդումը, ըստ որի Իրանում ուղղաթիռների պահեստամասերի բացակայության պատճառն ԱՄՆ պատժամիջոցներն են:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանի նախագահի և արտգործնախարարի մահը որևէ ազդեցություն կունենա ԱՄՆ-Իրան հարաբերությունների վրա, նա հայտնել է. «Այստեղ որևէ լուրջ արմատական փոփոխություն չենք ակնկալում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ