News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իր դեմ պատերազմող երկրների ղեկավարներին, նրանց թվում՝ Զելենսկիին, համարում է օրինական ռազմական թիրախ։ Ըստ ТАСС-ի՝  դրա մասին հայտարարել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Նրա կարծիքով՝ Զելենսկին ռուսների և ուկրաինացիների դեմ հանցագործությունների համար պետք է ձերբակալվի և դատվի, կամ «վերացվի»։ Ըստ Մեդվեդևի՝ Զելենսկին ոչ թե երկարաձգեց, այլ յուրացրեց իշխանությունն Ուկրաինայում։ ՌԴ նախկին նախագահի համոզմամբ՝ Կիևի՝ օրենքների մանիպուլյացիայի միջոցով նախագահական ընտրությունների չեղարկումը նշանակում է Ուկրաինա ձախողված պետության կործանում։

«Զելենսկին վախենում էր Զալուժնիի կամ Պորոշենկոյի հետ ընտրություններում մրցակցությունից: Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության հարցի վերաբերյալ որոշումը կընդունի ոչ թե Զելենսկին կամ նրա իրավահաջորդը, այլ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ»,- ընդգծել է Մեդվեդևը։ Ըստ ՌԴ նախկին ղեկավարի՝ Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու շանս չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ