News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի բովանդակությանը և իրականացման ընթացքին: Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Նշված է, որ  հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական ուղղություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ