News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կենտրոնական իշխանությունները երկուշաբթի հայտարարեցին, որ անվտանգության ուժերը արգելափակել են օդանավակայանի և խաղաղօվկիանոսյան ֆրանսիական անդրծովյան տարածքի մայրաքաղաք Նումեայի միջև ճանապարհը: Ըստ BBC-ի՝ անկարգությունների լիակատար ճնշումը սակայն դեռ շատ հեռու է։

Նոր Կալեդոնիայի Գերագույն հանձնաժողովը հայտնել է, որ ժանդարմները 40 կիլոմետրանոց ճանապարհի երկայնքով մաքրել են 76 բարիկադ և փլատակ, և առաջիկա օրերին ամբողջությամբ կմաքրվի ճանապարհը՝ ներառյալ այրված մեքենաներից,:

Իշխանությունները դեռ չեն հայտնել, թե երբ օդանավակայանը կվերաբացվի առևտրային թռիչքների համար: Սակայն լիակատար հանգստությունը դեռ հեռու է։ Մայրաքաղաք Նումեայի քաղաքապետ Սոնյա Լագարդը շաբաթավերջին լրագրողներին հայտնել էր, որ Նոր Կալեդոնիան «պաշարման վիճակում է»։

Անկարգությունների մասնակիցներն արշիպելագում բազմաթիվ հասարակական շենքեր են հրկիզել, չնայած հարյուրավոր ֆրանսիական ոստիկանների տեղակայմանը՝ Նոր Կալեդոնիայում իրավիճակը մնում է անկայուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ