News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. « «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել ևս, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների սոցցանցերում և հենց կայքերում ուշագրավ պրոցեսներ են ընթանում՝ կապված դիտումների քանակի ու մեկնաբանությունների հետ: Բանն այն է, որ բավական է Բագրատ Սրբազանի նկարով որևէ նյութ հայտնվի որևէ կայքում և այդ լրատվամիջոցի սոցցանցային էջում, միանգամից աճում են ոչ միայն դիտումները, այլև «արձագանքները» (հիմնականում՝ «ջղայնիկի» տեսքով) ու մեկնաբանությունները: Վերջիններիս հեղինակների էջերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեծամասամբ կա՛մ նոր բացված էջեր են՝ առանց որևէ գրառման, կա՛մ հին լինելով՝ դարձյալ որևէ գրառում չունեն: Նկարներն առավելապես կեղծ են, շատերը նույնիսկ նկար չունեն:

Այսինքն, ակնհայտ ստեղծված են «քոմենթ գրելու» և «ջղայնիկ» դնելու համար: Իսկ իրական կամ գոնե բավարար տեղեկատվություն պարունակող էջերի օգտատերերը, որպես կանոն, կատարում են բացարձակ անգրագետ տեքստերով, բազմաթիվ սխալներով, հիմնականում՝ լատինատառ գրառումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի: Արշավին միացել են նաև մերձիշխանական սատելիտները:

Ավելին, դրանցից մի քանիսն այնքան են «խորացել» ֆեյք ստեղծելու գործընթացում, որ իրենք իրենց գրառումների տակ են ստիպված տասնյակներով մեկնաբանություններ թողնում ու հաճախ հայտնվում զավեշտալի վիճակում՝ թե՛ գրառումների կրկնության առումով, թե՛ բացարձակ զրոյական ճանաչում և հեղինակություն ունեցող անձի՝ սխալներով լեցուն, իմաստ չպարունակող գրառումների տակ, ասենք, 50-ից ավելի գովերգող մեկնաբանության հայտնվելու տեսակետից:

Փորձագետների համոզմամբ, սակայն, Փաշինյանի «փիառչիկներն» իրականում «արջի ծառայություն» են մատուցում նույն Փաշինյանին, քանզի Բագրատ Սրբազանի նկարով նյութերի տակ մեծ քանակությամբ մեկնաբանություններն ու «ջղայնիկները» բազմապատկում են Սրբազանի ասելիքի ու շարժման գաղափարների տարածումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին
Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, ով...
«Հրապարակ». Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին
Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր...
«Ժողովուրդ». ՀՀ նախագահը 1 օր անց միայն արձագանքել է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությանը
Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. մենք զգուշացրել ենք` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից...
«Հրապարակ». Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան
Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է...
«Ժողովուրդ». ՔՊ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, 4-րդ քաղաքական ժողովը կանի
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել
Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները...
Ամենաշատ