News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում կշարունակի հանդիպումները տարբեր հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, իսկ շաբաթվա վերջին արդեն ամփոփիչ հանրահավաք է պլանավորել․ եթե ոչինչ չփոխվի, ապա` մայիսի 26-ին։

Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը, եւ կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկը։ Մինչ մայիսի 26-ը խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ անվստահության նախաձեռնություն կմտցնի խորհրդարանի օրակարգ, ո՛չ էլ հանդես կգա Սահմանադրության նորմը փոխելու նախաձեռնությամբ՝ երկքաղաքացիներին վարչապետի պաշտոնում առաջադրվելու արգելքի վերացման հետ կապված։

Նշենք, որ շաբաթ օրվա հանդիպմանը քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչներ հենց սրբազանին են առաջարկել վարչապետի թեկնածուի պաշտոնում, բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցի, ով թեպետ կողմ է արտահայտվել Փաշինյանի հեռացմանը, սակայն շեշտել է, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ առայժմ չունեն հստակ դիրքորոշում։ Նախորդիվ արված փորձերը` որեւէ քաղաքական դեմքի թեկնածության հետ կապված, անհաջողության են հանդիպել, եւ ընդդիմությունը հասկացել է, որ սրբազանից բացի ցանկացած այլ թեկնածության քննարկում պառակտելու է դաշտը:»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ