News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը Ուկրաինայի գծով Կոնտակտային խմբի (հայտնի է որպես «Ռամշթայն» ձեւաչափ) նիստի ժամանակ հայտնել է, որ Մադրիդը հունիսին Կիեւին կփոխանցի Leopard տանկերի եւս մեկ խմբաքանակ, տեղեկացրել է El Mundo իսպանական թերթը։

Թերթի հաղորդագրությունում ասված է, որ Ռոբլեսը խոստացել է նաեւ Ուկրաինա ուղարկել տարբեր զինամթերքներ եւ շարունակել ուկրաինացի զինվորականների ուսուցանումը։

«Ռամշթայն» խմբի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել օնլայն ռեժիմով, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը տեղեկացել է, որ Վաշինգտոնը շուտով Ուկրաինա կուղարկի օգնության նոր փաթեթ, որի մեջ նաեւ զրահատեխնիկա կա։ Օսթինը չի նշել, թե ինչ մեքենաների մասին է խոսքը։

Պենտագոնի ղեկավարը նաեւ նշել է, որ Ուկրաինան լրացուցիչ զինամթերքներ կստանա ՀՕՊ NASAMS եւ Patriot համակարգերի համար, ինչպես նաեւ HIMARS նոր ռեակտիվ կայանքներ, Stinger զենիթային հրթիռներ եւ Javelin եւ AT-4 հակատանկային համակարգեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմի պատճառով բնությանը հասցված վնասի համար ՌԴ-ն Ուկրաինային կարող է 30 միլիարդ եվրոյի փոխհատուցում վճարել
Զեկույցը պատրաստել է Պատերազմի ժամանակ ջերմոցային գազերի հաշվառման նախաձեռնությունը (IGGAW), որը «հակամարտության ածխածնի» չափման նոր եղանակներ է մշակում...
G7-ի երկրները Ուկրաինայի համար համաձայնեցրել են 50 մլրդ դոլարի վարկը՝ ի հաշիվ ռուսական սառեցված ակտիվների
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնեցրել են 50 մլրդ դոլարի վարկը...
ՄՔԴ են հանձնվել ապացույցներ Մարիուպոլի պաշարման ժամանակ ՌԴ-ի կողմից սովի տակտիկայի կիրառման մասին
ՄՔԴ են հանձնվել սովի տակտիկայի կիրառման ապացույցներ...
Մեդվեդեւը կոչ է արել «բնաջնջել» այն երկրները, որոնք պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ
«Բնաջնջել» պատժամիջոցներ մտցրած երկրներին, առաջարկել է Մեդվեդեւը...
ՆԱՏՕ երկրներն արդեն Կիեւ են մատակարարել 98 մլրդ դոլարի զենք
Ուկրաինան 2022-ից 98 մլրդ դոլարի զենք է ստացել...
Կանադայի պաշտպանության նախարարությունն ազդարարել է Ուկրաինային 2,3 հազար հրթիռ հանձնելու մասին
Օտտավան մտադիր է Ուկրաինա ուղարկել 2,3 հազար ավիացիոն հրթիռ...
Ամենաշատ