News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Մայիսի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3883 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 117 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 437, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 244, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 174, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 167 և 1751 այլ իրավախախտումներ։ 168 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 151-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 95-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12379 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 632 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 2633, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 422, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1651 և 3494 այլ իրավախախտումներ։ 363 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1327-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 549-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 23-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 39 անձ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ