News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ ՔՊ-ականները շաբաթներ առաջ մերժել են սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որը հնարավորություն կտար  հենց այս դահլիճում քննարկել այն կարևոր հարցերը, որոնք առնչվում էին պետության, պետականության կարևորագույն խնդիրներին։

«Մերժեցիք և հիմա այստեղից հայտարարություններ եք անում, տարբեր լրատվամիջոցներով պիտակավորումներ են կատարում ու ամենաայլանդակ բառապաշարն եք օգտագործում տարբեր մարդկանց հասցեին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի: Փորձում են վիրավորանք  հասցնելով  իբրև թե նսեմացնել շարժումը։  Դուք դրանով ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում և ձեր բերած փաստարկները որևէ առնչություն չունեն մեր պետության, անվտանգության հետ։

Առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը: Հլը բացեք, տեսեք, Հայաստանի որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞: Դուք էս ի՞նչ եք անում: Դուք ոտնահարել եք ոչ միայն իրավական համակարգը, նաև քաղաքական, բարոյական համակարգերը, դուք ամեն ինչ տանում եք, հանձնում եք։ Ինչի՞ համար։ Մեկ բանի համար։ Ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպեք, ինչքան կպնեք, այնդքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է  հեռացվելու, փոխարինվելու է նորմալ, ազգային աթոռով»,- ասաց Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, ստացվում է, որ դուք ձեր բառապաշարով պնդում եք, որ Հայաստանը որեւէ սահման չունի՞: Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞:  Դուք, երկրորդ խմբակցության քարտուղարն եք եւ ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ Հայաստանը սահման չունի: Հիմա, որ մեր հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է սահման չկա, էդ վախտ ի՞նչ եք ասելու: հետեւեք ձեր բառապաշարին,. Հայաստանն ունի կոնկրետ, հստակ սահման իրավական հիմքերով»:

Տեղից Արծվիկ Մինասյանը հակադարձում էր, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:

«Վերջացել է մեր բանավեճը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ