News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում։

«Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու տեսանելիության ավելացումը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից պայմաններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։

Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996 թ. հոկտեմբերի 1-ին և վավերացրել 2006 թ. հուլիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ